ՀայերենРусскийEnglish
Արփիմեդ դեղագործական ընկերություն
Հետևիր առողջությանդ...

Դեղերի արտադրություն

  "ԱՐՓԻՄԵԴ" ՍՊԸ-ն ունի Որակի Կառավարման Միջազգային ստանդարտի (ISO 9001:2008) և Պատշաճ Արտադրական Գործունեության (GMP) հավաստագրեր` տրամադրված համապատասխանաբար գերմանական "TUV Rheinland" և ֆրանսիական "AB Certification" ընկերությունների կողմից:

  "ԱՐՓԻՄԵԴ" դեղագործական ընկերության արտադրությունը բաղկացած է հետեւյալ բաժիններից`

   - կարծր դեղաձևերի բաժին

   - հեղուկ դեղաձևերի բաժին

   - փափուկ դեղաձևերի բաժին

   - ստերիլ դեղաձևերի բաժին:

  Հումքի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի որակի հսկումը կատարվում է ժամանակակից սարքավորումներով հագեցված կլինիկական, մանրէաբանական և գիտական լաբորատորիաներում, ռեագենտները ձեռք են բերվում "Merck Sharp" ընկերությունից:

  Հիմնական պահեստը բաղկացած է չորս մասից` կարանտին, հումք, պատրաստի արտադրանք, փաթեթավորման նյութեր: Պահեստը հագեցված է ապրանքի պահպանումը ըստ միջազգային ֆարմակոպեաների և GMP (Պատշաճ Արտադրական Գործունեություն) նորմերի ապահովող օդափոփոխիչ համակարգով:

 

  Հումքը հիմնականում ներկրվում է Եվրոպայից: Հիմնական մատակարարներն են`

- Argos International Marketing Pvt. (Հնդկաստան) 

- AXXO GMbH (Գերմանիա) 

- Chr. Olesen Pharmaceuticals (Դանիա) 

- Endura (Իտալիա)

- FarmKemi Ltd. (Չինաստան) 

- Selectchemie AG (Շվեյացարիա)

 

  Արտադրանքը, բացի հայրենական շուկայից, ներկայացված է նաեւ արտասահմանում:

 

  2010 թվականին ընկերությունը կատարել է մոտ 1 մլն դոլարի ներդրում` միջազգային չափանիշներին համապատասխան մաքուր սենյակների կառուցման և ժամանակակից եվրոպական սարքավորումների ձեռքբերման նպատակով` ստերիլ ներարկման դեղաձեւերի և աչքի քսուքների արտադրության համար: Նոր արտադրամասերը լինելու են լավագույնը Հայաստանում` GMP մաքուր սենյակին ներկայացված պահանջներին իրենց համապատասխանությամբ: Սարքավորումները ձեռք են բերվել եվրոպական հայտնի ընկերություններից` "ROTA" (Գերմանիա), "Telstar" (Իսպանիա) և "Liotecnica" (Իտալիա) "ԱՐՓԻՄԵԴ"-ի պատվերով: