Ընկերության մասին

Հարգելի տիկնայք և պարոնայք,
"ԱՐՓԻՄԵԴ" դեղագործական ընկերությունը ուրախ է ողջունել Ձեզ իր ինտերնետային էջում:
Եվրոպական մասնագետների նախագծով հիմնադրված "ԱՐՓԻՄԵԴ" դեղագործական ընկերությունը արտադրում է դեղեր, ստոմատոլոգիայում օգտագործվող պրոֆիլակտիկ և բուժիչ միջոցներ, հականեխիչ և ախտահանիչ լուծույթներ, դիագնոստիկ և կոսմետիկական միջոցներ, ինչպես նաև անասնաբուժական պրակտիկայում օգտագործվող դեղեր:
Իր տեխնոլոգիական պարամետրերով ընկերությունը համապատասխանում է GMP միջազգային ստանդարտներին: "ԱՐՓԻՄԵԴ" ՍՊԸ-ն ունի Որակի Կառավարման Միջազգային ստանդարտի (ISO 9001:2008) և Պատշաճ Արտադրական Գործունեության (GMP) հավաստագրեր` տրամադրված համապատասխանաբար գերմանական "TUV Rheinland" և ֆրանսիական "AB Certification" ընկերությունների կողմից:
"ԱՐՓԻՄԵԴ" ընկերությունն արտադրում է ավելի քան 130 անուն դեղամիջոց, որոնց 65%-ն ընդգրկված է ՀՀ հիմնական դեղերի ցանկում (ԱՀԿ-ի կողմից սահմանված` որպես երկրի դեղորայքային անվտանգությունն ապահովող դեղերի ցանկ): Արտադրանքը, բացի հայրենական շուկայից, ներկայացված է նաև արտասահմանում: Բելոռուսիա են արտահանվում 17 անուն դեղեր, Ուկրաինա` 3 անուն, Վրաստան` 11 անուն, Ուզբեկստան` 8 անուն, Քաթար` 1 անուն դեղ: 2011 թվականից ընկերության արտադրանքն արտահանվելու է նաեւ արաբական երկրներ:
Ուրախ կլինենք հաստատել համագործակցություն նոր գործընկերների հետ:
Վաչագան Ղազարյան
"ԱՐՓԻՄԵԴ" ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն